«Լիվերպուլի» երկրպագուներն աջակցել են թիմին ու գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին «կարմիրների» համար բարդ ժամանակներում։ «Լիվերպուլը» 2014 թվականից ի վեր առաջին անգամ է ԱՊԼ 3 անընդմեջ խաղում պարտվում։
Երկրպագուները բաններ էին տարել «Էնֆիլդի» մոտակայք՝ ի աջակցություն մարզչի։
«Մեր մարզիչը վերելքների ու վայրէջքների ժամանակ։
Նա մեր մարդն է։ Նա կօգնի մեզ անցնել այս դժվար շրջանի միջով։ Դու երբեք մենակ չես լինի։ Այն էլ այնպիսի շրջանում, ինչպիսին հիմա է։
Հուսով ենք՝ բոսը կտեսնի այս բանները։ Գերազանց աշխատանք»,- գրված է եղել բաններին։