«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը «կարմիրների» անհաջող խաղերից հետո թվիթերյան իր էջում դիմել է թիմի երկրպագուներին։ «Լիվերպուլը» 2014 թվականից ի վեր առաջին անգամ ԱՊԼ-ում 3 խաղ անընդմեջ պարտվեց։
«Բարդ շրջան էր շատ պատճառներով։ Մենք չեմպիոն ենք ու մինչև վերջ պայքարելու ենք որպես չեմպիոններ։ Թույլ չենք տա, որ այս մրցաշրջանը վճռվի վերջին արդյունքներով։ Սա է իմ խոստումը ձեզ բոլորիդ»,-գրել է ֆուտբոլիստը։