Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը «Լիվերպուլի» անընդմեջ պարտությունների ֆոնին դիմել է թիմի երկրպագուներին։
«Հարց «Լիվերպուլի» այն փոքրաթիվ երկրպագուներին, որոնք կոչ են անում հեռացնել Յուրգեն Կլոպին․ դուք ինչ է լրի՞վ գժվել եք»,- գրել է Լինեկերը թվիթերյան իր էջում։
Երեկ՝ փետրվարի 13-ին, «Լեսթերի» դեմ խաղում (1-3) մերսիսայդցիները 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցին ԱՊԼ-ում և հիմա 40 միավորով 4-րդ տեղում են։