Իսպանական լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»:
Կատալոնյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Լեո Մեսսին ու 21-ամյա Տրինկաոն: Եվս մեկ գոլ խփեց Ֆիրպոն:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 46 միավորով 2-րդն է և 8 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ատլետիկոյին»: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: