Բիրմինգեմյան «Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» բելգիացի հարձակվող Քրիստիան Բենտեկեի ծառայություններով, վստահեցնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ասթոն Վիլան» հետաքրքրված է ֆուտբոլիստին ձմռանը վարձակալելու տարբերակով: Ընդ որում, լոնդոնցիները համաձայն են միայն հարձակվողին վաճառելու տարբերակին:
29-ամյա Բենտեկեն 2012-ից 2015 թվականներին է հանդես եկել «Ասթոն Վիլայի» կազմում: Բիրմինգեմյան ակումբի կազմում նա 101 հանդիպման է մասնակցել և դարձել է 49 գոլի հեղինակ:
«Քրիսթալ Փելաս» նա տեղափոխվել է 2016 թվականի ամռանը: Տրանսֆերի արժեքը կազմել է 31,2 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին Անգլիայի առաջնության 15 հանդիպման է մասնակցել, որոնցում ոչ մի գոլ չի խփել:
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: