Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» արտագնա խաղում հանդիպում է անցկացնում «Լեսթերի» հետ:
Կարմիրների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար այս հանդիպումը մերսիսայդցիների ղեկին 300-րդն էր: Ըստ Opta-ի, «Կարմիրների» միայն ութ մարզիչ են ավելի շատ հանդիպումներ անցկացրել, քան Կլոպը:
Վերջին երկուսը (Ժերար Ուլյե և Ռաֆայել Բենիտես) հաղթել էին իրենց հոբելյանական խաղերում:
Գերմանացի մասնագետը անգլիական թիմը գլխավորել է 2015թ հոկտեմբերին։