UFC- ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ մտադիր է հանդիպել թեթեւ քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: Ուայթը հայտնել է, որ Խաբիբը շարունակում է մնալ լավագույնը:
«Խաբիբը հաղթեց Քոնորին, ոչնչացրեց Դաստինին, Խաբիբը մարդ է: Նա չեմպիոն է, տղամարդ է: Խաբիբը գալիս է Վեգաս և մենք պատրաստվում ենք ճաշել նրա հետ, զրուցել և տեսնել, թե ինչ կլինի հետո»,-Ուայթի խոսքերն է մեջբերում White MMA Fighting- ը:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը 2020-ի հոկտեմբերին Ջասթին Գայտջիին հաղթելուց հետո հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: