Մախաչկալան ներկայացնող «Լեգիոն Դինամո» ակումբը պայմանագիր է նախապատրաստում թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի համար: Այս մասին հայտնել է նախկին ֆուտբոլիստ, այժմ ակումբի նախագահ Շամիլ Լախիյալովը:
«Խաբիբ Նուրմագոմեդովի վերջին հայտարարության հետ կապված ակումբը մոտ ժամանակներս արտահերթ ժողով կանցկացնի:
Օրակարգում կլինի 2021/22 մրցաշրջանի խնդիրն ու նպատակը՝ առաջին դիվիզիոն դուրս գալը (մոտիվացիայի համար): Նուրմագոմեդովի հետ պայմանագիր կնքելը: Մնացել է միայն աշխատավարձի չափը որոշել ու կնքել պայմանագիրը: Հաջորդ քայլը քոնն է, Խաբիբ»,- գրել է Լախիյալովը:
View this post on Instagram
Ավելի վաղ Խաբիբը տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է ֆուտբոլ խաղում ու նշելով «Լեգիոն Դինամո» ակումբին՝ գրել էր.
«Ինձ մոտիվացիա է պետք է, ընկերներ»:
View this post on Instagram
Ի դեպ, այդ գրառման մեջ Խաբիբն իրեն համեմատել էր բրազիլացի Ռոնալդոյի հետ, որը թեպետ փոքր ինչ գիրացած, բայց չէր կորցրել իր դիպուկությունը: Ռոնալդոն արձագանքել է այդ գրառմանն ու մեկնաբանություն թողել: