Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կարծիք է հայտնել, որ Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ն՛Գոլո Կանտեն բոլորից շատ է արժանի «Ոսկե Գնդակին» 2021 թվականին․
«Կանտե՞ն․ ինչպիսի՜ աշխատանք է նա կատարում Ֆրանսիայի հավաքականում։ Անձամբ ինձ համար 2021 թվականին՝ արդեն տարվա կեսն անցել է, նա արժանի է «Ոսկե Գնդակին»,- ասել է Նուրմագոմեդովը Instagram-ի 433 էջում հրապարակված հարցազրույցում։
Եվրո-2020-ում Ֆրանսիայի հավաքականը՝ Ն՛Գոլո Կանտեի հետ, չկարողացավ հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը՝ 3-3 (4-5՝ 11-մետր․) հաշվով զիջելով Շվեյցարիային։ «Չելսիի» կազմում ֆրանսիացի ֆուտբոլիստն այս տարի դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթով։ Անգլիական Պրեմիեր-լիգայում լոնդոնյան թիմը մրցաշրջանն ավարտել է 4-րդ հորիզոնականում։