ուկրաինացի հարձակվող Եվհեն Բուդնիկը ուկրաինացի հարձակվող Եվհեն Բուդնիկը վերադարձել է «Ուրարտու»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» է վերադարձել ուկրաինացի հարձակվող Եվհեն Բուդնիկը։ 1 տարի անց ֆուտբոլիստը վերադարձել է ակումբ, որտեղ հանդես էր եկել 2019/20 մրցաշրջանի առաջին հատվածում։ «Ուրարտուի» կազմում նա մասնակցել էր 11 պաշտոնական հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։
Հավելենք, որ 2020 թվականի ձմռանը Բուդնիկը պայմանագիր ստորագրեց ինդոնեզական «Պերսիտա Տանգերանգ» ակումբի հետ, որի կազմում 3 պաշտոնական խաղ անցկացրեց»,-ասված է ակումբի հայտարարության մեջ։