Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գովաբանել է «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, հաղորդում է Kicker-ը:
«Ես 21 տարեկան էի, երբ միացա դորտմունդյան ակումբին: Հասկանալի է, որ ինձ համար հեշտ չէր:
Կլոպը շատ է օգնել ինձ: Նա խորհուրդներ էր տալիս այնպես, ինչպես դա կաներ հայրս:
«Յուրգենը խարիզմատիկ անձնավորություն է, ով կարողանում է հանդերձարանում ճիշտ մթնոլորտ ստեղծել: Նա հավասարակշռում է զվարճանքը և լրջությունը:
Այդպիսի մարդը արժանի է գովասանքի»,- հայտարարել է լեհ հարձակվողը:
Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորած թիմում Լևանդովսկին երկու անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Լեհ ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայից» հեռացավ 2014-ին ՝ տեղափոխվելով ՝ «Բավարիա»: