Ըստ defensacentral.com-ի, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համոզել է կիսապաշտպան Կազեմիրոյին մնալ ակումբում:
Վերջերս լուրեր էին պտտվում, որ խաղացողը կարող է հեռանալ իսպանական թիմից, բայց «սերուցքայինները» զրուցել են կիսապաշտպանի հետ և համոզել նրան շարունակել խաղալ Մադրիդի «Ռեալում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը կարող է տեղափոխվել «Ռեալ» ՝ փոխարինելով Կազեմիրոյին: