Լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն այսօր՝ փետրվարի 11-ին, նշում է ծննդյան 92-րդ տարեդարձը։
ArmSport-ն առաջարկում է վերհիշել դրվագներ՝ հայ մեծանուն մարզիկի ելույթներից։
Ալբերտ Ազարյանն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է (1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադա՝ օղակների վրա ու թիմային պայքարում, 1960 թվականի Հռոմի Օլիմպիադա՝ օղակների վրա):
1960-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային պայքարում:
Աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն:
Հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է 20-րդ դարի հայ լավագույն մարզիկ: