«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչ խաղի ընդմիջմանը անհարգալից ժեստ է ուղղել «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Յուվենտուսը» երկու խաղի արդյունքում 2-1 հաշվով հաղթեց «Ինտերին» ու դարձավ Իտալիայի Գավաթի առաջին ֆինալիստը։ Պատասխան խաղից հետո «Յուվենտուսի» նախագահը վիրավորել էր Կոնտեին՝ նրան մոլագար անվանելով։
Կոնտեն հետխաղային ասուլիսին մեկնաբանել էր դրվագը․ «Կարծում եմ՝ նրանք («Յուվենտուսը») պիտի ավելի քաղաքավարի լինեն։ Նրանց սպորտային վարպետություն ու հարգանք է պետք նրանց նկատմամբ, ովքեր աշխատում են»։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Ինտերի» գլխավոր մարզիչը խաղի ընդմիջմանն ինքն էր սկսել կոնֆլիկտը։ Կոնտեն միջնամատ էր ցույց տվել տրիբունայի կողմ։ Աղբյուր տեղեկացմամբ՝ ժեստն ուղղված էր եղել Անյելիին։
Կոնտեն «Յուվենտուսը» գլխավորել է 2011-2014 թվականներին։
Il gestaccio di #Conte all’intervallo 😶 pic.twitter.com/KPPeDtLTx3
— Romeo Agresti (@romeoagresti) February 9, 2021