«Սևան» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը երեք ֆուտբոլիստների հետ։
Ակումբի մամուլի քարտուղարության փոխանցմամբ, թիմից հեռացել են Սարգիս Դավեյանը, Դավիթ Երանոսյանը և Հովհաննես Իլանգյոզյանը։
«Սևան» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում ամենայն բարիք։