«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ նրա մայրը մահացել է: 81-ամյա Էլիզաբեթի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Գերմանիայում, բայց Կլոպը չի կարողացել լքել Անգլիան՝ սահմանափակումների պատճառով:
«Նա ինձ համար ամեն ինչ էր: Նա իսկական մայր էր՝ բառիս լավագույն իմաստով: Որպես բարեպաշտ քրիստոնյա, ես գիտեմ, որ այժմ նա ավելի լավ աշխարհում է», — 53-ամյա մարզչի խոսքն է մեջբերում գերմանական Schwarzwaelder Bote թերթը:
Էլիզաբեթը ամուսնացել էր Յուրգենի հոր՝ Նորբերտիհետ 1960 թ.։ Բացի որդուց, զույգն ունեցել է դուստրեր՝ Ստեֆանին և Իզոլդան: 2000 թվականին կարճատեև հիվանդությունից հետո Կլոպի հայրը մահացել էր 66 տարեկան հասակում: