Երկրպագուները կկարողանան ներկա գտնվել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից: Միաժամանակ մարզադաշտերում հարկավոր կլինի պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Նշենք՝ 16-րդ տուրը մեկնարկում է փետրվարի 28-ին:
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նաև տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները․
«Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափովել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:
«Նոա»-«Վան» հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափովել է «Փյունիկ» մարզադաշտ:
«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափովել է «Ուրարտու-3» մարզադաշտ:
«Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափովել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ մրցափուլից սկսած՝ խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում: