Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը պարտություն կրեց Opera Euro Rapid շախմատային օնլայն մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին փուլում:
Քառորդ եզրափակչի առաջին օրվա չորս պարտիաներում հայ գրոսմայստերը 1,5։2,5 հաշվով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Քառորդ եզրափակիչի հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 10-ին: