Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ու «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի միջեւ:
Այն բանից հետո, երբ միլանյան թիմի պաշտպան Մատեո Դարմիան դեղին քարտ ստացավ Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ թույլ տված խախտման համար, Կոնտեն զայրացավ, որ նախկինում թուրինյան ակումբին 11 մետրանոց չէր նշանակել այն ժամանակ, երբ Լաուտարո Մարտինեսն ընկել էր մրցակցի տուգանային հրապարակում:
Բոնուչին, ով խաղին հետեւում էր պահեստայինների նստարանից, դիմեց Կոնտեին ՝ պահանջելով «հարգել մրցավարին»:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ «Յուվենտուսը» հաղթելով դիմակայությունում՝ դուրս եկավ եզրափակիչ: