Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Հեմին»:
Խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց:
98-րդ րոպեին ՄկՏոմինայը առաջ մղեց մանկունյացիներին:
Այսպիսով, Սուլշերի թիմը դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: