«Ռեալի» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում աստղային ձեռքբերում կունենա, հաղորդում է El Chiringuito TV-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը կայացված է։ «Ռեալը» ամռանը ձեռք կբերի կամ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի, կամ «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը։
«Արքայական» ակումբում ցանկանում են հաջորդ մրցաշրջանում թիմում նոր աստղ ունենալ։ Այս երկու խաղացողներից մեկը կտեղափոխվի «Ռեալ» ամռանը։