Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը միացել է ղազախական թիմին Թուրքիայի հավաքի շրջանակում:
«Աստանայի» մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել թիմի հերթական մարզումից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Աստանայից»: Նշվում էր, որ Բարսեղյանի գործակալները նրա տրանսֆերը գնելու առաջարկով դիմում են եվրոպական ու ռուսական ակումբներին:
Հիշեցնենք՝ «Աստանա» տեղափոխությանը մոտ է նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: