«Ռեալի» կենտրոնական պաշտպաններից վերջին շրջանում շատ է խոսվում Սերխիո Ռամոսի մասին։ Իսպանացի պաշտպանը կարող է հեռանալ ամռանը «արքայական» ակումբից, բայց մշուշոտ է նաև մյուս պաշտպանի՝ Ռաֆայել Վարանի ապագան։
Marca-ն գրում է, որ ամռանը ֆրանսիացի պաշտպանը կարող է հեռանալ թիմից։ Նրա պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Վարանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ու մտածում է այլ թիմում կարիերան շարունակելու մասին։
«Ռեալում» ցանկանում են Վարանի շնորհիվ որոշ գումար վաստակել, այդ իսկ պատճառով ամռանը նրան կարող են հանել տրանսֆերի։ Հաղորդվում է, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։