«Ռոտորը» հայտարարել է պաշտպան Արմեն Մանուչարյանի հեռանալու մասին: Վոլգոգրադյան ակումբը և 26-ամյա ֆուտբոլիստը համաձայնության են եկել պայմանագիրը վաղաժամ խզելու վերաբերյալ:
Մանուչարյանը «Ռոտորին» միացավ 2020 թվականի օգոստոսին: Հայ պաշտպանը յոթ հանդիպում է անցկացրել Վոլգոգրադի թիմի կազմում:
«Մենք շնորհակալ ենք Արմենին «Ռոտորում» անցկացրած ժամանակի համար: Մաղթում ենք հաջողություններ և կարիերային նվաճումներ», — ասվում է հաղորդագրության մեջ:
ՌՊԼ աղյուսակում «Ռոտորը» 19 հանդիպումից հետո 14 միավորով 13-րդ տեղում է: