Calciomercato-ն հայտնում է, որ «Ռեալը» հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու հարցում: Իսպանական ակումբը ամռանը փորձելու է ձեռք բերել Բելգիայի հավաքականի հարձակվողին:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալը» նաև ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
Լուկակուն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 20 անցկացրած հանդիպումներում աչքի է ընկել 14 անգամ։