Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել շախմատիստի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Զարմանալի է. անգամ առանց <<գերհզոր համակարգչի>> Լևոն Արոնյանը շարունակում է հաղթանակներ գրանցել:
Հ.գ. Դուք ձեզ լսում ե՞ք: Ի՞նչ համակարգիչ: Ցավում եմ, որ ժողովրդի մի մասը ապատեղեկատվությամբ ուղղորդված ուրանում է ազգի նվիրյալներին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Mediaport տելեգրամ-ալիքը գրել էր, որ Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:
Ստեղծված իրավիճակի շուրջ ArmSport-ը զրուցել էր թե՛ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանի հետ, թե՛ փորձել էր պարզաբանում ստանալ ԿԳՄՍ նախարարությունից։
Մեզ չէր հաջողվել կապ հաստատել անձամբ շախմատիստի հետ, իսկ ավելի ուշ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը «Ազատությանն» ասել էր, որ Արոնյանը առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։