«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած 1-4 հաշվով պարտությունը։
«Հանդիպման մեծ մասը մենք գերազանց խաղացինք։ Լրագրողների աչքերով նայելիս տեսնում եմ, որ դուք այդպես չեք կարծում։ Առաջին կեսում թիմերը հիանալի ֆուտբոլ խաղացին։ Երկրորդ կեսում «Սիթին» մի փոքր փոխեց սխեման։ Մեզնից մի քիչ ժամանակ պահանջվեց ադապտացվելու համար, ու հետո մենք նորից խաղի մեջ էինք։
Նրանց չափազանց շատ հնարավորություններ տվեցինք։ Նրանք բացեցին հաշիվը, հետո մենք հավասարեցրինք։ Սալահի գոլից հետո, մենք նորից լավ տեսք ունեինք, բայց հետո պաշտպանությունում երկու լուրջ սխալ թույլ տվեցինք։ Երբ հաշիվը 3-1 նրանց օգտին էի, դրական պահեր գտնելը դժվար էր։ Իսկ հետո Ֆոդենը հանճարեղ գործեց այդ իրավիճակում ու 4-րդ գոլը խփեց։
Եթե այնպես խաղանք, ինչպես այսօր երկար ժամանակ, 100%-ով կհաղթենք խաղերը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն։