Լա Լիգայի 22-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» ընդունել էր «Վալենսիային» ու ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Ուգո Գիլյամոնը ինքնագոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով տանտերերին։ Իսկ 65-րդ րոպեին Գաբրիելը հավասարեցրեց հաշիվն ու «Աթլետիկին» զրկեց հաղթանակից։
«Աթլետիկը» 25 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Վալենսիան» 24 միավորով 12-րդ։