«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ամփոփել է իտալական Ա Սերիայի 21-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ խաղը և պարտությունը բացատրել թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարպետությամբ.
«Ահա թե ինչու է Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստը … քանի որ նա կարող է այդպիսի գոլեր խփել ոչնչից: Թիմը ոչ մի սխալ թույլ չտվեց, ամբողջ հարցը Ռոնալդուի մեջ է:
Ես ցանկանում եմ արժանին մատուցել մեր տղաներին՝ իրենց աշխատանքի համար: Մենք քաջություն ունեցանք գալ այստեղ և խաղալ մեր ֆուտբոլը՝ ստիպելով «Յուվենտուսին» ամբողջ թիմով պաշտպանվել սեփական տուգանայինում»,- Ֆոնսեկայի խոսքեր է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք՝ «Յուվենտուսը» 2-0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Ռոնալդուն խփել է իր թիմի առաջին գնդակն այդ խաղում: