«Սևան» ՖԱ-ն Facebook-յան էջում տեղեկացրել է, որ ակումբին է միացել 21-ամյա խաղացող Սալոմոն Ասումու Օբամա Օնդոն։
Սալոմոն Օբաման Հասարակածային Գվինեայի հավաքականի ֆուտբոլիստ է։ Երիտասարդ ֆուտբոլիստը ֆուտբոլային «կրթությունը» ստացել է իսպանական «Ատլետիկոյի» ֆուտբոլային ակադեմիայում։ Հասցրել է խաղալ նաև «Սելտայի» երկրորդ թիմում։Սալոմոն Ասումու Օբամա Օնդոն։
Օբաման հինգ հանդիպում է անցկացրել Իսպանիայի Մ17 տարեկական ֆուտբոլիստների հավաքականի կազմում։