«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբյոն, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա ակումբից։
Goal.com կայքի լրագրող Ռոմեո Ագրեստիի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը մտադիր չէ հունվարին վաճառքի հանել իր կիսապաշտպանին։
Ակումբում կարծում են, որ Ռաբյոն ունի պոտենցիալ, որը իրեն թույլ կտա կարևոր դեր ունենալու թիմի մրցելույթներում մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռաբյոյի ծառայություններով երկու անգլիական ակումբ է հետաքրքրված՝ ի դեմս «Արսենալի» և «Էվերթոնի»։