«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մտադիր է կարիերան ավարտել կատալոնական ակումբում։
«Ես կավարտեմ կարիերաս «Բարսայում», ես միշտ եմ դա հայտարարել։
Ես խաղում եմ ֆուտբոլ միայն նրա համար, որովհետև ներկայացնում եմ «Բարսելոնային»։ Չեմ տեսնում ինձ այլ թիմում։ Ես մոտիվացիա չեմ ունենա այլ թիմում խաղալու համար»,-Պիկեի խոսքն է մեջբերում Goal-ը։
Պիկեն «Բարսելոնայում» խաղում է 2008 թվականից։