«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ կավարտի իր կարիերան կատալոնական ակումբում, քանի որ չի պատկերացնում իրեն այլ ակումբի գույները պաշտպանելիս:
«Ես կավարտեմ կարիերաս «Բարսայում»: Միշտ դա ասել եմ: Ես ֆուտբոլ եմ խաղում, քանի որ ներկայացնում եմ «Բարսան»: Ես ինձ չեմ տեսնում ուրիշ թիմում»,-Պիկեի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Իսպանացին կատալոնյան թիմում է հանդես գալիս 2008 թվականից: