«Ատալանտայի» հարձակվող Մուսա Բարրոուն մոտ օրերս կարող է դառնալ «Բոլոնիայի» խաղացող, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Ակնկալվում է, որ կողմերը կարող են ավարտին հասցնել գործարքը այս հանգստյան օրերին: Գամբիացի հարձակվողի տրանսֆերի գումարը կկազմի 12 միլիոն եվրո, իսկ ևս 3 միլիոն եվրո «Ատալանտան» կստանա որպես բոնուսներ:
Այս մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել «Ատալանտայի» մարզաշապիկով: