Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան կարող է մնալ թիմում նաև հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը և նրա ներկայացուցիչները շուտով կհանդիպեն լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը:
Սիլվան լոնդոնյան թիմում է հանդես գալիս 2020 թվականից: