«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայից» հեռանալու պատճառների մասին:
«Երբ «Բարսելոնան» ասաց ինձ, որ իրենք այլեւս ինձ վրա չեն հույս դնում, դժվար էր, չէի սպասում: Կումանը զանգահարեց ինձ և ասաց, որ ես իր ծրագրերի մեջ չեմ մտնում: Երբ «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ այլևս հույսս չի դնում ինձ վրա, «Ատլետիկոյի» հետ բանակցություններ սկսվեցին: Շատ ակումբներ հետաքրքրություն ցուցաբերեցին իմ հանդեպ, ոչ միայն «Ատլետիկոն» ու «Յուվենտուսը»: Ես ուզում էի ճիշտ որոշում կայացնել, որը լավագույնը կլինի իմ և իմ ընտանիքի համար,-Սուարեսի խոսքերն է փոխանցում Goal-ը: