ՌՖՄ նախագահ Ալեքսանդր Դյուկովը պարզաբանել է, թե Ռուսաստանի ազգային հավաքականը հանդես կգա՞ արդյոք իր սեփական դրոշի ու օրհներգի ներքո:
«2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մենք խաղալու ենք մեր դրոշի և օրհներգի ներքո: Եթե մենք անցնենք ընտրական փուլը, ապա այս հարցը կքննարկենք FIFA-ի հետ», — մեջբերում է Դյուկովին Спорт-Экспресс-ը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին CAS-ը և WADA-ն պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի դեմ դոպինգային խախտումների համար ՝ թիմերին և մարզիկներին արգելելով միջազգային մրցումներում երկրի օրհներգի և դրոշի ներքո ելույթ ունենալ մինչև 2022 թվականը: