«Աթլետիկոյի» և Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը խոսել է «Բարսելոնայի» և «Ռեալի» տրանսֆերային սխալների մասին.
«Ցավալի կլինի, եթե Ռամոսը չերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ: Նրա կարիերան ունեցող ֆուտբոլիստն ավելիին է արժանի: Նա լավ մարզավիճակում է, պատրաստ է ֆիզիկապես պաատրաստ է, ուժեղ է պաշտպանությունում: Չնայած՝ ոչ մի թիմ կախված չէ մեկ ֆուտոլիստից:
«Բարսելոնայի»՝ Լուիս Սուարեսի նկատմամբ թույլ տված սխալը հիմա կրկնում է «Ռեալը»՝ Ռամոսի նկատմամբ: Կան բանակցություններ, պետք է հասկանալ երկու կողմերին էլ: Նրանք հիանալի ֆուտոլիստներ են, ովքեր ավելի շատ բան են անում, քան՝ որոշ երիտասարդ խաղացողներ»,- ասել է Ֆորլանը Cadena SER-ի եթերում:
Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է համալրել «Աթլետիկոյի» կազմն ու Լա Լիգայի ռմբարկուների առաջատարն է՝ 16 խաղում խփած 14 գոլով: