Չորեքշաբթի, փետրվարի 3-ին, կայացավ Շոտլանդիայի առաջնության Ռեյնջերս — Սենթ Ջnոնսթոն հանդիպումը: Հանդիպումը կայացավ Գլազգոյում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:
«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի համար հաղթանակը 100-րդն էր շոտլադնական թիմի ղեկին: Նա դարձավ «Ռեյնջերսի» երրորդ մարզիչը, որը հաղթել է 100 հանդիպում: Դրա համար Ջերարդին, ով 2018-ին գլխավորեց ակումբը, անհրաժեշտ էր 152 հանդիպում:
Ուոլթեր Սմիթը «Ռեյնջերսի» հետ ամենաշատ հաղթանակն է տարել ՝ 141 (223 խաղ): Երկրորդը Ալի Մաքքոյստն է (121, 167):