«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Գրանադայի» նկամամբ տարած տպավորիչ հաղթանակը.
«Սա անհավանական է: Զարմանալի ֆուտբոլ: Կարծում եմ՝ մենք լավ հանդես եկանք: Ես շատ գոհ եմ այն թիմային բնավորությունից, որ մենք ցույց տվեցինք: Սա արտացոլանքն է այն բանի, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է:
Մենք ցույց տվեցինք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» մինչև հանդիպման 88-րդ րոպեն պարտվում էր 0-2 հաշվով, բայց կարողացավ երկու գոլ խփել ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, իսկ այնտեղ արդեն 3 գոլ խփել ու հաղթել: Կատալոնացիների կազմում դուբլ ձևակերպեցին Անտուան Գրիզմանն ու Ժորդի Ալբան, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցեց Ֆրենկի դե Յոնգը: «Գրանադայի» կազմում խփած գոլերով աչքի ընկան Քենեդին, Ռոբերտո Սոլդադոն և Ֆեդե Վիկոն: