Ֆուտբոլի Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում «Գրանադան» ընդունել էր «Բարսելոնային»։
33-րդ րոպեին Քենեդին առաջ մղեց «Գրանադային»։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Ռոբերտո Սոլդադոն։
88-րդ րոպեին Անտուան Գրիզմանը կրճատեց հաշիվը։ Մրցավարի ավելացրած ժամանակի 1-ին րոպեին Ժորդի Ալբան հավասարեցրեց հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
100-րդ րոպեին Գրիզմանը դուբլ գրանցեց՝ առաջ մղելով կատալոնական թիմին։ 3 րոպե անց հաշիվը դարձյալ հավասարվեց։ Տանտերերի կազմում 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ֆեդեն։ 108-րդ րոպեին Ֆրենդի դե Յոնգը դարձյալ առաջ մղեց «Բարսելոնային»։ 113-րդ րոպեին դուբլ գրանցեց նաև Ալբան՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
«Բարսելոնան» հաղթեց «Գրանադային» 5-3 հաշվով ու դուրս եկավ Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։