Ֆուտբոլի Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակիչի շրջանակում «Գրանադան» ընդունել էր «Բարսելոնային»։
33-րդ րոպեին Քենեդին առաջ մղեց «Գրանադային»։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Ռոբերտո Սոլդադոն։
88-րդ րոպեին Աարոն Էսկանդելը ինքնագոլ գրանցեց։ Մրցավարի ավելացրած ժամանակի 1-ին րոպեին Ժորդի Ալբան հավասարեցրեց հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։