«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն ամփոփել է անգլիական Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրի արդյունքները, որում իր թիմը 9-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։
«Ֆուտբոլիստները շատ դաժան էին, նրանք ամբողջ խաղի ընթացքում շարունակում էին գրոհել։ Երբ ֆուտբոլ ես խաղում, դրանից պետք է առավելագույն օգուտը քաղես։ Թիմն այնպես էր խաղում, կարծես սա կարող էր իրենց վերջին խաղը լինել, այդ իսկ պատճառով բոլորը շատ գոհ են։
Ամենից շատ ես գնահատեցի այդ քաղցն ու ճիշտն անելու, ավելի լավը դառնալու ձգտումը․ սա ավելի լավը դառնալու միակ տարբերակն է։ Մենք ցանկանում ենք փոքր-ինչ անկանխատեսելի լինել։ Ֆուտբոլիստները դա հիանալի արեցին, ստեղծագործության և երևակայության ազատություն, խաղ դաշտի ամբողջ լայնքով՝ սա միայն դրական հույզեր պարգևեց։
Երբեմն, երբ մենք խաղում ենք 10 հոգու դեմ, մրցակիցը կարող է ամբողջությամբ խաղալ պաշտպանությունում։ Այս անգամ մենք հիանալի էինք տեղաշարժվում եզրից եզր, հաջող էինք դասավորվում մրցակցի կիսադաշտում, լավ էինք շարժվում․ մենք խաղում էինք այնպես, ինչպես պետք է»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Goal-ը։