«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ամռանը հնարավոր է հեռանա «արքայական» ակումբից։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո, կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։
Օրերս Ռամոսը Instagram-ում հավանել է մի լուսանկար, որի նկարագրությունում գրված է այն մասին, որ «Ռեալում» համոզված են, որ Սերխիո Ռամոսը ամռանը հեռանալու է ակումբից։ Այնուհետև Ռամոսը հեռացրել է իր հավանումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորենտինո Պերեսի ու Սերխիո Ռամոսի հարաբերությունները բավականին լարված են։ Ակումբի նախագահը Ռամոսին մեղադրել էր սուտ խոսելու մեջ։
Ռամոսի ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ավելի հավանական է փարիզյան թիմ տեղափոխվելու տարբերակը։