«Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն ակնարկել է, որ թիմի պաշտպան Դավիդ Ալաբան ամռանը կմիանա «Ռեալ Մադրիդին»։
Ավստրիացու պայմանագրի ժամկետը մյունխենյան թիմի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։ Նրա հաջորդ նպատակակետը «Ռեալն» է։
«99․99 տոկոսով պարզ է, որ Ալաբան կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտին։ Հունվարի 2-ից Դավիդը կարող է պայմանագիր կնքել ցանկացած թիմի հետ, որի հետ ուզում է։
Ես չգիտեմ՝ նա համաձայնության կգա «Ռեալ Մադրիդի» հետ, թե ոչ, բայց նրանք մեծ ակումբ են, ու ես կարող եմ հասկանալ, թե ինչու է դա [«Ռեալում» խաղալու գաղափարը] կհետաքրքրի նրան»,-ասել է Ռումենիգեն Sky Sports Deutschland-ի հետ զրույցում։
«Ֆլորենտինո Պերեսը կապի դուրս չի եկել մեզ հետ, ու պետք էլ չէր դա անել։ Կապ չունի, որ նրանք բարդ ժամանակներ են ապրում ու նույնքան հաջողակ չեն եղել, որքան նախորդ տարիներին։ Նրանք դեռ մեծ ակումբ են ու ես հասկանում եմ խաղացողին»,-եզրափակել է Ռումենիգեն։