«Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին», կտեղափոխվի «Տորինո»:
Ֆուտբոլիստն այսօր առավոտյան բուժզննում կանցնի թուրինյան ակումբում, որից հետո կձևակերպվի գործարքը:
«Տորինոն» կիսապաշտպանին վարձակալում է մեկուկես տարով՝ պայմանագրում գրանցելով 12 միլիոն եվրոյի դիմաց տրանսֆերային իրավունքների գնում: