«Ալֆա Տաուրիի» մրցարշավորդ Պիեր Գասլին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ֆրանսիացի մարզիկը հայտնել է սոցցանցերի իր էջերում։
Գասլին Ֆորմուլա-1-ի վեցերորդ արշավորդն է, որը վարակվում է Covid-19-ով։ Ավելի վաղ հիվանդությունը հաղթահարել էին Սերխիո Պերեսը, Լենս Ստրոլը, Լյուիս Հեմիլթոնը, Լանդո Նորիսն ու Շարլ Լեկլերը։
«Ողջույն բոլորին։ Հուսով եմ՝ ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Ուզում էի ձեզ տեղեկացնել, որ ես Covid-19-ի դրական թեստ եմ ստացել։ Ես արդեն ասել եմ այն մարդկանց, ում հետ կոնտակտի մեջ եմ եղել վերջին օրերին։
Ներկա պահին ես գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ և հետևում եմ բոլոր կանոններին, որոնք սահմանել է իշխանությունը։ Ինձ նորմալ եմ զգում, այնպես որ կշարունակեմ հետևել իմ մարզումային ծրագրին տնից, քանի դեռ ինքնամեկուսացման մեջ եմ։ Հոգ տարեք ձեր մասին»,-գրել է Գասլին Twitter-ում։