«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի տվյալների արտահոսքը մամուլում.
«Ով էլ՝ հայտնած լինի Մեսսիի պայմանագրի մանրամասները, ապագա չի կարող ունենալ «Բարսելոնայում»: Այն ամենն, ինչ գրվել է մամուլում Մեսսիի մասին, արվել է չար մադրությամբ: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե դա ինչպես կարող էր հայտնվել մամուլում:
Մենք պետք է կենտրոնանանք մեր մրցաշրջանի վրա: Վերջին շրջանում թիմի մոտ ամեն ինչ կարգին է: Մենք շատ խաղեր ենք հաղթել: Մենք չպետք է կենտրոնանանք այդ հարցի վրա, բայց կան մարդիկ, ովքեր ցանկանում են վնասել «Բարսելոնային» և Մեսսիին»,- Կումանի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք՝ El Mundo պարբերականն ավելի վաղ հրապարակել էր Լիոնել Մեսսիի ու «Բարսելոնայի» 2017 թվականի պայմանագրի մանրամասները: Նշվում էր, որ համաձայնագրի չորս տարիների ընթացքում Մեսսին վաստակել է 555 միլիոն եվրո, ընդ որում 78 միլիոն եվրո նա ստացել է որպես հավատարմության բոնուսներ, իսկ 115 մլն եվրո՝ պարզապես պայմանագիրը երկարաձգելու համար։