Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը տեղափոխվեց պորտուգալական «Բենֆիկա», տեղեկացնում է O Jogo-ն:
Երկու ակուբները պաշտոնապես հաստատել են գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխությունը, բայց Վայգլը պետք է դեռ բուժզննում անցնի:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո:
Հավելենք, որ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա անցկացրել է 13 հանդիպում և խփել՝ 1 գոլ: