Մադրիդի «Ռեալը» մտադիր է ժամանակից շուտ վերադարձնել թիմի պաշտպան Խեսուս Վալյեխոյին, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Վուլվերհեմփթոնի» կազմում։
Սա կապված է նրանով, որ 22-ամյա պաշտպանը բավականաչափ խաղային պրակտիկա չունի «գայլերի» կազմում։
«Արքայական» ակումբը, AS-ի փոխանցմամբ, արդեն կապ է հաստատել անգլիական ակումբի հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի վարձակալության ավարտի հարցերը։
Վերջին երկու ամիսների ընթացքում Վալյեխոն ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Ընդհանուր առմամբ՝ «Վուլվզի» կազմում նա 8 հանդիպման է մասնակցել։